|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրուցեց Արամայիս Գրիգորյանը, ով նիստում նշանակվեց Արարատի մարզպետ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարական էր տվել օրեր առաջ: Իսկ Արամայիս Գրիգորյանը Արարատի մարզպետն էր Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարումից առաջ:
Լրագրողների հարցին` մտահոգիչ չէ՞, որ մարզերը ղեկավարում են` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց. «Դա իմ հարցը չէ, ես ժողովրդին ծառա եմ գնում, ժողովուրդն ինձ շատ լավ է ճանաչում: Պիտի փորձենք մի բան ավելի անել, էս ժողովրդի հույսերն արդարացնել»:
Հարցին, թե արդյո՞ք բախումներ չեն լինի Արարատի մարզում տարբեր քաղաքական գործիչների կողմնակիցների միջև, նոր մարզպետը պատասխանեց, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելը, կսկսվի քարոզչությունը, նոր այդ տիպի հարցերին հնարավոր կլինի պատասխանել:
Արամայիս Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե ինքը ներգրավվելո՞ւ է նախընտրական քարոզարշավում:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ ժամանակին հրաժարվեց այդ ծառայությունից, Արամայիս Գրիգորյանը պատասխանեց, որ ծառայությունից երբեք չի հրաժարվել, հենց այդ ծառայությունը գնահատելով` իրեն ուղարկել են կառավարություն, հիմա կրկին նշանակել են մարզպետի աշխատանքին, այդտեղ խնդիր չի տեսնում: Նա կարծիք հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր կարողանում են պրոֆեսիոնալ աշխատել, ժողովրդի հարգանքը վայելել, կարող են կրկին նշանակվել նույն պաշտոնում:
Գրիգորյանը նշեց նաև, որ մարզպետի պաշտոնին անցնելու առաջարկը ստացել է հանրապետության նախագահից ու վարչապետից: