|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայ անվանի գրող Եղիշե Չարենցի ենթադրյալ տան քանդելու կապակցությամբ գրավոր հարցապնդում է ուղարկել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին: Այս մասին տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան էջից:
Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Վերջերս մամլոյ միջոցները հաղորդեցին, թէ շուրջ 20 օր առաջ, Կարսի Սուգաբու թաղամասին մէջ, շրջակայքին գտնուող լքեալ այլ տուներու հետ միասին, փլցուած է նաեւ այն շէնքը, որ այցելուներու կողմէ նուիրականացուած էր որպէս մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի (1897-1937) տունը։
Յայտնի է, որ Կարս ժամանող զբօսաշրջիկները անպայման կ՚այցելեն նաեւ Չարենցի տունը՝ վառ պահելու համար բանաստեղծին յիշատակը։
Հետեւաբար գրաւոր հարցապնդում կ՚ուղղենք մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմետ Նուրի Էրսօյին»:
