Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ իրենք նպատակ չունեն յուրացնել Հայ ազգային կոնգրեսի ձայները. «Մենք էնքան ձայներ ունենք, որ կարանք մի քիչ էլ ՀԱԿ-ին տանք»:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ ՀԱԿ-ում կա բարոյական, պայքարի միտված մի մեծ հատված, որին ինքը շատ լավ է վերաբերվում, սակայն նույնը չի կարող ասել ՀԱԿ անդամ ՀՀՇ-ի մասին: «Իմ համախոհները չէին ուզենա, որ նրանցից որոշ դեմքեր իմ կողքին կանգնեին»,- ասաց ԺԿ նախագահը եւ ավելացրեց, որ դա կհիասթափեցներ իր համախոհներին:
Տիգրան Կարապետյանը բացառեց նաեւ իշխանության հետ հնարավոր համագործակցությունը:
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի` իրական ընդդիմությունը կեղծից տարբերակելու չափանիշներին` Կարապետիչն ասաց, որ Զուրաբյանը կա՜մ զգացմունքներին է տրվում, կա՜մ էլ ընկճախտի մեջ է: