Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրավունք»-ի նախորդ համարում գրել էինք, որ ԲՀԿ Քաղաքական խորհրդի կազմակերպչական հարցերի համակարգող Աբրահամ Մանուկյանը պետք է հանդիպում հրավիրեր իր աշխատասենյակում: Աբրահամ Մանուկյանից տեղեկացանք, որ հանդիպումը դեռ չի եղել: Նման հանդիպումներ շաբաթը մեկ-երկու անգամ կազմակերպում եմ: Այնպես որ արտառոց ոչինչ չկա»:
Երեկ մեզ հետ զրույցում Աբրահամ Մանուկյանն ասել էր, որ ԲՀԿ մամլո նախկին խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից պարզել` նրա հրաժարականի բուն պատճառը: «Ես հաստատ կարող եմ Ձեզ ասել` հրաժարականի բուն պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու պատճառով չէ: Վահան Բաբայանն ավելի բարձրպաշտոն ունի` ԲՀԿ Քաղաքական խորհրդի քարտուղարն է: Մամլո խոսնակի պարտավորություններն էլ համատեղության կարգով էր անում»,- ասաց Մանուկյանը:
Ինչ վերաբերում է Վահան Բաբայանի` ԲՀԿ-ից դուրս գալուն, ԲՀԿ Քաղաքական խորհրդի կազմակերպչական հարցերի համակարգողն ասաց, որ այս պահին նման մտադրություն չունի Բաբայանը, բայց ոչինչ բացառել չի կարելի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: