Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը, Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ պատգամավորները լքում են ԲՀԿ-ի շարքերը, ասաց, որ այդ ամենը ժամանակավոր գործընթաց է, և շուտով ամեն ինչ կկարգավորվի:
Մեր դիտարկմանը, թե ևս երկու պատգամավորի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին լուր է շրջանառվում, պատագամավորը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Վահան Բաբայանն ասաց նաև, որ առաջիկայում ականատես կլինենք նոր գործընթացների, որոնք ժողովրդի կողմից սպասված են: Պատգամավորը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ քաղաքական զարգացումների մասին է խոսքը, և այդ զարգացումները երբ են լինելու: «Սպասեք, կտեսնեք»,- ասաց նա:
Մեր հարցը, թե ԲՀԿ նոր նախագահի նշանակումից հետո՞ սպասենք այդ զարգացումներին, Վահան Բաբայանն անպատասխան թողեց: