կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 13:15
Սպորտ

Չի կարելի ոչինչ բացառել. Հայրապետյանը՝ իր` խոստացած հրաժարականի մասին

 Չի կարելի ոչինչ բացառել. Հայրապետյանը՝  իր` խոստացած հրաժարականի մասին

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես ներկայացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ  նախկին մարզչի աշխատանքին, ինչպես նաև իր` խոստացած հրաժարականին։

«Վարուժան Սուքիասյանի մասին դրական կարծիք ունեմ և չեմ կասկածել նրա պրոֆեսիոնալիզմին։ Սոցցանցերում մեծ քննադատություններ և հայհոյանքներ էինք հնչում մարզչի հասցեին։ Նաև սա էր պատճառը, որ Սուքիասյանը հրաժարական է տվել։ Եթե ես ինչ-որ մեկին վիրավորում եմ, ինձ քարկոծում են։ Իսկ երկրպագուն իրավունք ունի վիրավորելու։ Պետք չի վիրավորել, պետք է առողջ քննադատել։ Մենք նույնպես կողմ ենք դրան։ Դա կարող է օգնել և' հավաքականի մարզչին, և' ֆեդերացիայի նախագահին»,- ասաց Հայրապետյանը։   

«Նշել էիք, որ հրաժարական կտաք Աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարելու  դեպքում, արդյո՞ք ուժի մեջ է Ձեր` այդ որոշումը» հարցին նա պատասխանեց. «Երբեք չի կարելի ոչինչ բացառել»: