|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն ու համալրել ՀՀԿ շարքերը: Մամուլի տեղեկատվությամբ` նա արդեն ԲՀԿ-ի վերադասին նախազգուշացրել է, որ լքելու է կուսակցությունը, և առաջիկայում սպասվում է Բալասանյանի հայտարարությունը. գրում է «Առավոտը»
Թեև Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակը հերքել է այդ լուրերը, այնուամենայնիվ, «Առավոտ»-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվել է, թե իրենք լսե՞լ են Սամվել Բալասանյանի՝ ԲՀԿ-ն լքելու և ՀՀԿ շարքերն անցնելու տեղեկատվությունը: Նա պատասխանել է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կուռ կառույց է եղել, նման դրսևորումներ ԲՀԿ-ում չկան: Իսկ նման ձևաչափի այն անձը, ով որ նման քայլերի կգնա՝ համապատասխան գնահատականի կարժանանա: Մեզ մոտ եթե ինչ-որ նման ձևաչափ լինի, մենք ավելի քան համոզված ենք՝ մեկը կգնա, հազարը կգա»: