|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Իրավունքն» իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ «եռյակի» շուրջ ներքին հակասությունները կարծես թե մոտեցել են հանգուցալուծման: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անկախ ամեն ինչից՝ մինչև տարեվերջ կուսակցությունը պաշտոնապես լքելու է «եռյակը», սակայն տարաձայնություններ կան, թե կոնկրետ երբ դա պետք է արվի: Ռուբիկ Հակոբյանը համարում է, որ դա պետք է լինի Նոր տարվանից, մեծամասնությունը, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 17-18-ին՝ Աժ-ում ԵՏՄ համաձայնագրի վավերացման ընթացքում կամ առավելագույնը նոյեմբերի 20-22-ին, իսկ Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ դա պետք է տեղի ունենա նոյեմբերի 14-ից անմիջապես հետո»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: