կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 23:15
Հասարակություն

Աշխարհի հարուստներն` ըստ Forbes-ի. ցուցակում 4 հայ կա

Աշխարհի հարուստներն` ըստ Forbes-ի. ցուցակում 4 հայ կա

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց տարեկան ցուցակը` 2016 թվականի համար:

Համաձայն այդ ցուցակի` աշխարհի ամենահարուստ մարդը  Microsoft-ի հիմնադիր  Բիլ Գեյթսն է, ում կարողությունը գնահատվում է 75 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է  Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան (67 միլիարդ), իսկ երրորդը ֆինանսիստ Ուորեն Բաֆեթն է( 60.8 միլիարդ դոլար):

Forbes-ի հրապարակած ցուցակում 4 հայ գործարարի անուն կա:  
Հայ գործարարաներից առաջատարը ցուցակում   Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է, ում կարողությունը գնահատվել է  5,7 միլիարդ դոլար. նա  219-րդ տեղում է:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում է՝  3,1 մլրդ դոլար  կարողությամբ։ 

Էդուարդո Էռնեկյանը 2.2 միլիարդով 810-րդ հորիզոնականում է:

 «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար  Դանիլ Խաչատուրովը 1275-րդ հորիզոնականում է` 1.4 միլիարդ դոլար ունեցվածքով: