|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Forbes պարբերականի՝ մարտի 5-ին հրապարակված` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկվել են նաեւ հայ միլիարդատերեր:
Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» հոլդինգի սեփականատեր Սամվել Կարապետյանը զբաղեցնում է ցուցակի 568-րդ հորիզոնականը` 3 մլրդ 700 մլն դոլար կարողությամբ:
Ռուսաստանի խոշորագույն՝ «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկի-Հարությունյանը 617-րդ տեղում է: Նա ունի 3,5 մլրդ դոլար:
Ցուցակի երրորդ՝ ամենահարուստ հայն Արգենտիա տեղափոխված գաղթականների ժառանգ Էդուարդո Էռնեկյանն է. նրա կարողությունը գնահատվել է 1 մլրդ 600 մլն դոլար:
Ամերիկյան «Ալեքս եւ Անի» ընկերության հիմնադիր Քերոլայն Ռաֆայելյանի կարողությունն էլ, ըստ ամսագրի, 1 մլրդ դոլար է: