|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հարուստ մարդիկ ավելի երկար են ապրում, քան միջին և ցածր խավերի քաղաքացիները:Այս համոզմանն են եկել մի խումբ բրիտանական գիտնականներ` հետազոտելով մեծահարուստ մի քանի լոնդոնցիների երկարակեցության հորմոնը:
Մասնագետները վերցրել են ԴՆԹ հարուստ բրիտանացիներից և նրանց հարևաններից և հայնաբերել հարուստների մոտ հորմոն, որն ապահովում է երկարակեցություն: Ստացված հորմոնը` DHEAS-ը կարգավորում է օրգանիզմի պատասխան ռեկացիան արտաքին ստրեսներից: Այն արագ է գործում նրանց մոտ, ովքեր վարում են առողջ և ակտիվ կենսակերպ, ճիշտ են սնվում և հաճախակի զբաղվում են սպորտով: Հետևաբար նման մարդիկ ունենում են լավ տրամադրություն, շփում ընկերնեի հետ և այլ զբաղմունքներ:
Գիտնականները հաստատում են, որ Անգլիայում նման կյանքով ապրում են միայն հարուստները, նրանք ունեն շատ ազատ ժամանակ և միջոցներ:Դրա համար նրանց մոտ ավելի շատ երկարակեցության հորմոն է արտադրվում: Գիտնականները պատրաստվում են DHEAS-ի հետ կապված վերլուծության, որը թույլ կտա մնացածներին ևս ապրել երկար: Չնայած գոյություն ունի նաև երկակեցության այլ տեսակ` հայտնի ժառանգաբար փոխանցվող գենը: