Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային աղյուսակը` 2015 թվականի համար: Այս աղյուսակում, որ հրապարակվում է արդեն 12-րդ անգամ, Մերկելը տասներորդ անգամ է տեղ զբաղեցնում եւ իններորդ անգամ առաջատար է:
Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ նախկին պետքար տուաղր Հիլարի Քլինթոնն է, ով փորձագետների կարծիքով մյուս տարի առաջ կանցնի Գերմանիայի կանցլերից:
Ազդեցիկների եռյակը եզրափակում է Բիլ Գեյթսի կինը` գործարար եւ մարդասեր Մելինդա Գեյթսը:
Չորրորդ հորիզոնականում տնտեսագետ, Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենն է, հինգերորդը General Motors-ի տնօրեն Մերի Բարրան է: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը վեցերորդ հորիզոնականում է: Յոթերորդը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆն է: Ութերորդ հորիզոնականում Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգն է, իններորդում` Google-ի փոխնախագահ Սյուզան Վոյչիզկին: Առաջին տասնյակը եզրափակում է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
Թոփ 25-ում ընդգրկված են հիմնականում քաղաքականության եւ բիզնեսի ներկայացուցիչներ:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ցուցակում տեղ են գտել ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (12-րդը) եւ երգչուհի Բեյոնսեն (21-րդը):
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը 41-րդն է: