Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մականախաղի (խոտի հոկեյ) հայկական «Այրուձի» ակումբի թիմը դարձել է Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարի փոխչեմպիոն:
Ինչպես տեղեկացնում է msy.am-ը, մրցաշարին, որը տեղի է ունեցել փետրվարի 15-ից 17-ը Հունաստանում, մասնակցել են ութ երկրների թիմեր՝ Բուլղարիայից, Վրաստանից, Հայաստանից, Հունաստանից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից և Սերբիայից: Առաջնությանը մասնակցող թիմերից միայն Հայաստանի և Լեհաստանի ընտրանիներն են ձեռքբերել Champions Challenge I խաղերին մասնակցելու ուղեգրեր:
«Մականախաղը Հայաստանում ունի լավ ավանդույթներ, որը հետզհետե վերականգնվում է: Այդ է վկայում մեր մարզիկների լավ ելույթը Եվրոպայի ակումբային թիմերի մրցաշարում, որտեղ նրանք դարձել են երկրորդ մրցանակակիրներ: Սա հայկական մականախաղի վերջին 22 տարիների մեջ ունեցած լավագույն արդյունքն է»,- ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և փաստել, որ ավելացել է պետության ուշադրությունը մականախաղի նկատմամբ. ֆեդերացիային տրամադրվող պետական ֆինանսավորումը 2013 թվականին ավելացել է՝ դառնալով 4,5 մլն դրամ:
Հայաստանի մականախաղի ֆեդերացիայի նախագահ Խաչատուր Գիլոյանի խոսքերով` մեր մարզիկները տրամադրված են մարտականորեն և պատրաստվում են հաջող ելույթ ունենալ նաև 2013թ. հուլիսի 21-ից 26-ը Հունաստանում տեղի ունենալիք ազգային հավաքականների Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր երկրի հավաքականի հետ մրցելու են Բուլղարիայի, Կիպրոսի, Վրաստանի, Հունաստանի և Լատվիայի ազգային հավաքականները: