կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 13:38
Սպորտ

Ըմբշամարտ. Ռազմիկ Միսակյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն

Ըմբշամարտ. Ռազմիկ Միսակյանը` Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես եկող ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականի չորս անդամներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել: Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը,  50 կգ քաշային կարգում արծաթե պարգևի արժանացավ Ռազմիկ Միսակյանը, ով եզրափակիչում  5:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գաջիևին:

Ի տարբերություն Միսակյանի, ով մրցակցին պարտվեց գրեթե հավասար պայքարում, արժանավայել գոտեմարտում, բրոնզե մեդալի համար պայքար մղող 64 կգ քաշային Սուրեն Խաչատրյանը  ադրբեջանցի Սուլեյմանովի հետ գոտեմարտում առաջին երեք րոպեները 3:0 հաշվով հաղթելուց հետո, երկրորդում 7 միավոր կորցրեց, ավելին` 4:3 հաշվի ժամանակ նյարդերը տեղի տվեցին, և նա ապտակեց Սուլեյմանովին: Նման պահվածքի համար մրցավարները, մեկ միավոր մրցակցին տալով, պատժեցին Խաչատրյանին, այնուհետև մեր ըմբիշը Սուլեյմանովին թույլ տվեց ևս երկու միավոր վաստակել: