|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամները տարվա առաջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորում. հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
«Այժմ հիմնական աշխատանքը տանում ենք խճուղիների վրա, հեծանվորդների լեզվով ասած` կիլոմետրեր ենք հավաքում: Թեպետ եղանակային պայմաններն այդքան էլ հաջող չեն, բայց շարունակում ենք մարզումները: Սա միայն առաջին հավաքն է, դեռ էլի հավաքներ ենք ունենալու մինչև Եվրոպայի առաջնությունը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 7 մարզիկ, թիմի բժիշկը և երկու մարզիչ:
Հեծանվորդների մրցաշրջանի բացումը կլինի մարտ ամսին: