Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայ հեծանվորդները Երևանում նախապատրաստվում են մրցաշրջանի գլխավոր մեկնարկներին: Մհեր Մկրտչյանը շարունակում է մարզումները ֆրանսիական «Շարվե Շավայնե» ակումբում, որի կազմում հանդես կգա տեղական մի քանի հեծանվավազքերում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է հեծանվավազքի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
«Մայիսին Մոսկվայում երկրորդ անգամ կմասնակցենք Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Կմեկնի Էդգար Ստեփանյանը ու ևս մեկ մարզիկ, որի անունը պարզ կլինի ավելի ուշ:
Մրցաշրջանի առաջին կարևոր մեկնարկը Անադիայում է (Պորտուգալիա), որտեղ հուլիսի 18-ից 27-ը կանցկացվի Եվրոպայի մինչև 19 և 23 տարեկանների առաջնությունը: Յուրաքանչյուր տարիքային խմբում Հայաստանը կներկայացնի մեկական մարզիկ»,- նշել է մարզիչը:
Ազգային ֆեդերացիան պլանավորում է մայիսին անցկացնել խճուղային, հունիսին` հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունները:
Հոկտեմբերին Բեռլինում տեղի կունենա Եվրոպայի Էլիտայի (մեծահասակներ) առաջնությունը, իսկ նոյեմբերին կկայանան 2017/2018թթ. աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային երկու փուլերը: