|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 12-17-ը Իտալիայի Մոնտեկիարի քաղաքում կայանալու է մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների հեծանվային մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը (հեծանվահրապարակ), որին մասնակցելու են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը: Երիտասարդների՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումը անցյալ տարի նվաճած Էդգար Ստեփանյանը հանդես է գալու մինչեւ 23 տարեկանների մրցաշարում:
Վերջին 3 ամիսների ընթացքում Էդգարը հեծանվային մարզաձեւերի համաշխարհային ֆեդերացիայի հրավերով մարզվել է Շվեյցարիայում՝ տաղանդավոր եւ հեռանկարային հեծանվորդների հատուկ կենտրոնում եւ Իտալիա է ժամանելու Շվեյցարիայից: Պավել Ստեփանյանը եւ Ռոբերտ Խաչատրյանը մասնակցելու են Եվրոպայի երիտասարդների առաջնությանը:
Մեր հեծանվորդները այս մրցաշարին պատշաճ նախապատրաստվելու նպատակով Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ 15-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում: Հուլիսի 8-ի առավոտյան Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնելու է Իտալիա: Հուլիսի 8-11- ին Մոնտեկիարի քաղաքի հեծանվահրապակում կայանալու են վերջին մարզումները, իսկ Եվրոպայի առաջնությունը մեկնարկելու է հուլիսի 12-ին:
Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիա