Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղադրյալ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, «Ֆեյսբուք»-ում անդրադարձել է հոր ձերբակալությանը:
«Ես Լիլիթ Հարությունյանն եմ, որն ունի բազմաթիվ ցավալի պատմություններ, որին ավելացավ նաև իմ հոր` Հարչյա Հարությունյանի դեպքը: Առաջին հերթին ուզում եմ ցավակցել բոլոր զոհվածների հարազատներին: Թող Աստված նրանց տա ուժ ու կորով ` դիմանալու ու համբերելու: Ուզում եմ խնդրել, ինչու չէ նաև պահանջել բոլոր պաշտոնական անձանց, ովքեր կարող են ինչ-որ բան անել, օգնել, աջակցել: Խնդրում եմ բացի ծաղրելուց ու նմանատիպ այլ հիմարություններ անելուց առաջ մի պահ քրքրեք ձեր արխիվը ու գտեք Հրաչյա Հարությունյանի անցյալը, ով 90-ականներին գնաց կամավոր կռվելու ու ձեր նման հաստավիզների անդորրը սեփական կյանքի գնով պաշտպանելու: Տա Աստված` ոչ ոք նման դեպքի չհանդիպի, բայց պարոն չգիտեմ որտեղի նախագահ, մենակ փող ուտելով չի, տեղիցդ իրար արի, քո դեմ քո ազգի պաշտպանն ա կանգնած, ով ազատամարտիկ լինելով հանդերձ ենթարկվում ա ծաղրանքի քեզ բռի մեջ վերցրած իշխանության կողմից: Ամոթ ա, սա քո դեմքն ա»:
Լիլիթը նաև խնդրում է տարածել այս լուսանկարը`