|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Շուշիում այսօր կազմակերպված հրավառությունը, մուղամն ու ադրբեջանական քարոզչությունն ապահովող մյուս ատրիբուտները մեկ բառով կարելի է որակել որպես սադրանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ««Հենակետ» վերլուծական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Այսպիսի տեղեկատվական, հոգեբանական և, իհարկե, քաղաքական գրոհները պետք է նվազագույնը համարժեք քաղաքական գնահատականի արժանացնել։
Նմանատիպ սադրանքները պետք է քննարկել ռուսական կողմի հետ, հակառակ դեպքում այն ծավալման միտումներ է դրսևորում և կարող է վերաճել առավել վտանգավոր գործընթացի»,- գրել է նա: