Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ հստակություն կլինի առաջիկայում. լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա`արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է, որ համագործակցության համար նախնական պայմանավորվածություններ կան, բանակցությունները շարունակվում են:
«Այս առումով` շատ եմ կարևորում նախագահի ծրագրային ելույթը ապագայի տեսլականի վերաբերյալ: Նրա կարծիքին, որ ելույթում հնչեցվեց, պետք է հետևի նաև ՀՅԴ-ի հետ համագործակցության առումով արագ գործընթացը: Դաշնակցությունն իր համար նպատակ էր հետապնդել նաև սահմանադրական բարեփոխումներին օժանդակելը. ՀՅԴ-ի` Սահմանադրության վերաբերյալ բավական լուրջ առաջարկներ ընդունված են, և ՀՅԴ-ն պատասխանատու է նաև Սահմանադրության իրականացման համար»,- ասաց Մելիքյանը` հավելելով`համագործակցությունն իրականացվում է քաղաքական կայունություն ապահովելու նպատակով:
«Պետք է այս դրույթից ելնի համագործակցությունը Դաշնակցության հետ: Առաջիկայում Դաշնակցության հետ համագործակցության ձևաչափի մասին կոնկրետ հայտարարություններ կլինեն, սակայն դրանք կլինեն իրենց ժամանակին»,- նշեց ՀՀԿ-ականը: