Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չեկա, որ խաղաղություն բերեմ` եկա, որ կրակ գցեմ ձեր սրտերի մեջ. Տիրոջ խոսքերն է մեջբերում Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը` նշելով, որ Ավետարանն ուշադիր ընթերցելու դեպքում կարող ենք յուրաքանչյուր հարցի պատասխանը ստանալ:
Փետրվարի 13-ին Տյառնընդառաջի տոնն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեր հայրը նշեց, որ տոնն առաջին հերթին հոգևոր խորհուրդ ունի: «Տյառնընդառաջը տիրոջ հրաշափառ ծննդյան հետ է կապված` երբ 40-օրյա մանուկին բերեցին տաճար: Ի դեպ, երբ մանուկին ներս մտցրին տաճար, տաճարի արևելյան դուռը բացվեց, և դռան ձայնից բոլորը դուրս վազեցին` տեսնելու` այդ ի՞նչ հզոր ձայն էր»,- պատմեց նա:
Տեր հայրը նշեց նաև, որ այդ օրը նորապսակների օրհնության կարգ է իրականացվում, իսկ բուն պատարագից հետո էլ` նորապսակների օրհնման արարողությունը:
Ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանն էլ նշեց, որ Տյառնընդառաջի տոնն այնքան հին է, որքան մեր ժողովուրդը: Ըստ նրա` տոնը մի քանի խորհուրդ: «Այն խորհրդանշում է եղանակի «կոտրվելը», ամուսնություն օրհնության և հունձքի առատության խորհուրդն ունի: Տյառնընդառաջն այն տոներից է, որը ժողովուրդը խանդավառությամբ է նշում: Ժողովուրդը նաև վառված խարույկի մոխրից շաղ է տալիս տան անկյուններում, հավաբներում. այն խորհրդանշում է ինչպես չարքերի հեռանալը, այնպես էլ` պտղաբերություն, ասում են` հավերը ածան լինեն, կովերը` կթան, հարսներն էլ` ծնան: Մոխիրը քսում են նաև մարդկանց հիվանդ մասերին»,- ասաց Նահապետյանը: