կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-30 11:31
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կի-կի-կի, կո-կո-կո․ հավերը՝ Փաշինյանի ծաղրանկարներով, Քաղաքացու օրը վազվզում են հրապարակում

Հավերը, որոնց պարանոցին փակցված են Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարները, Քաղաքացու օրը վազվզում են Հանրապետության հրապարակում՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Ազատագրում վախերից և վախկոտությունից» թեմայի շրջանակում՝ նրանց բաց են թողել Ազատագրական շարժման նախաձեռնած ակցիայի ժամանակ՝ «Դիմադրություն» շարժման իրազեկման միջոցառումների շրջանակում՝ Փաշինյանի հայտարարած Քաղաքացու օրը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան, որպեսզի մայիսի 1-ին միավորվեն համազգային հանրահավաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․