Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին 7 տարիների ընթացքում կա՞ գեթ մեկ դեպք, որ Փաշինյան Նիկոլը ինչ-որ մի կառույցում, ինչ-որ մի համակարգում բարեփոխումների անվան տակ փոփոխություն է արել, ու այդ համակարգը սկսել է ավելի արդյունավետ ու լավ աշխատել։
Ես նման բան չեմ հիշում։ Ինչին կպել են՝ փլուզվել է, այլասերվել է, արդյունավետությունը մի քանի անգամ ընկել է։ Դատական, կրթական, իրավապահ համակարգերից սկսած՝ վերջացրած բանակով։ Նույնիսկ անասուն մորթելու համակարգ չկարողացավ գլուխ բերել։
Հիմա, որ Նիկոլը խոսում է եկեղեցին բարեփոխելու մասին, եփած հավերը ծիծաղից կչկչում են։ Առավել ևս, որ եկեղեցին բարեփոխելը ամենևին էլ իր գործը չէ»։