Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Մայր Տաճարում վերաօծումից հետո առաջին անգամ անցկացվել է Տյառնընդառաջի տոնակատարություն։
Ժամերգությանը հաջորդել է նախատոնակը, ապա տեղի է ունեցել տարվա առաջին Անդաստանի կարգը, հայտնում են Մայր Աթոռից:
Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ օրհնվել են աշխարհի չորս կողմերը, Հայաստանի Հանրապետությունը, Հայոց հայրապետությունը, վանքերը, բոլոր բնակավայրերն ու մարդիկ: «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է հավատացյալներին:
Արարողության ավարտին եկեղեցականաց թափորն ուղղվել է դեպի Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, որտեղ Ամենայն Հայոց Հովվապետը վառել է Տեառնընդառաջի խարույկը: