Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ահազանգը Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից էր: Հիվանդությունը տարածվել է ամռանից եւ մինչ օրս դրանով պատկան մարմինները չեն հետաքրքրվել: Ըստ Ծովասարի գյուղապետ Արտաշես Մխիթարյանի, 5.800 թռչնից 70 տոկոսի մոտ հայտնաբերվել է հիվանդության ախտանիշ: Գյուղի բնակչուհի Թամարա Մովսիսյանը ԵՐԿԻՐ-ին ասաց, որ գյուղացիները ստիպված մորթել են հավերին ու լցրել սառնարանները: Իրենց տունն էլ ձորի բերանին է`թաղի հավերից հեռու: Հարեւան հավերի հետ չեն շփվել, հավաբնից դուրս չեն եկել. «Մտածեցի` վարակն անցել է`հավերին դուրս թողեցի ու...»: Ըստ Թամարայի, թռչունները սկսում են տարօրինակ կչկչալ. «Ոնց որ երգեն» ու հետո` սատկում են: Ոչ կապտում են, ոչ էլ տեսքից անպիտան դառնում. «Սիրտը, թոքը կարգին վիճակում է: Դե ես էլ չեմ թողնում, որ դեն գցելու դառնան»: Թամարան չգիտի, թե որտեղից է վարակը հասել գյուղ, բայց, նրա կարծիքով, հիվանդությունը տարածվել է, երբ գյուղացիները սկսել են շուկայից ճտեր առնել:
«Ոչ մեկը չգիտի, թե ինչ հիվանդություն է, իրական հաշվարկներ էլ չկան: Բայց 2.921 բնակչություն ունեցող գյուղի համար մեծ կորոստ է, որովհետեւ շատերը հենց ձու վաճառելով են հոգում իրենց ընտանիքի հոգսերը: Հիմա ձուն թանկացել է, ինքներդ պատկերացրեք` ինչ վնաս է գյուղացիների համար»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց , որ ոչ մի անասնաբույժ գյուղ չի եկել եւ չի հետաքրքրվել հավերի «ճակատագրով»: Իսկ տեղյա՞կ են, արդյոք, Գեղարքունիքի մարզպետարանում եւ գյուղնախարարության համապատասխան բաժինների աշխատակիցները գյուղում տարածված հիվանդության մասին: Պարզվեց, որ` ոչ: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունից Էդիկ Ստեփանյանը նոր էր վերադարձել արձակուրդից եւ չկարողացավ պատասխանել ԵՐԿԻՐԻ հարցերին: