|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երևանում 24-ամյա երիտասարդ է ինքնասպանության փորձ արել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Երեկ «Աստղիկ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Դավիթ Թ-ն: Դեպքի վայր են մեկնել քննիչները»,- հայտնեցին ոստիկանությունից`հավելելով, որ ինքնասպանության փորձ է եղել: Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել նրա տանից` Շահումյան 17-րդ փողոցի տներից մեկից: Նշված հասցեում հայտնաբերվել է զենքը:
«Աստղիկ» ԲԿ-ից հայտնեցին, որ երիտասարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծայրահեղ ծանր է: