կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-10 19:32
Հասարակություն

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համաձայնության են եկել. Շարմազանով

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն համաձայնության են եկել. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ժամանակ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, մասնավորապես քննարկվել է ՀՅԴ-ի հետ համագործակցության ձեւաչափի մասին հարցը:

«ՀՅԴ-ի հետ ՀՀԿ-ն ապագայում կառավարման համակարգում միասնաբար աշխատելու համաձայնություն ունի»,-հայտարարեց Շարմազանովը եւ հավելեց, որ վերջնական համաձայնության մասին կխոսվի շաբաթվա վերջ:

Պաշտոնների մասին հարցին ի պատասխան, Շարմազանովը նկատեց, որ կարեւորը համաձայնությունն է, գաղափարական եւ ծրագրային խնդիրների հարցը, առաջնայինը պաշտոնները մեխանիկորեն բաժանելը չէ:

«Երկու-երեք օր չե՞ք կարողանում սպասել»,-պաշտոնների մասին լրագրողների անվերջ հարցադրումներին արձագանքեց Շարմազանովը: