կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-22 00:42
Հասարակություն

Համաձայնության են եկել

Համաձայնության են եկել

«Զվարթնոց» օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի եւ «Արմավիա» ավիաընկերության միջեւ օրեր առաջ ծագած տարաձայնությունն այսօր հարթվեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում:

 

ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնեց, որ ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր: «Եռակողմ քննարկումներն անցել են բարեկամական մթնոլորտում: Իրոք, խնդիրը եղել է, սակայն դրան լուծում է տրվել: Երկու կողմերը պարտավորվել են չխախտել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը»,- ասաց Ա. Մովսեսյանը:

 

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն էլ հայտնեց, որ հայցում է թռիչքների հետաձգումներից տուժած բոլոր ուղեւորների ներողամտությունը, նաեւ հավելեց. «Տարվա ընթացքում սպասվում են նոր թռիչքային ուղղություններ»:

 

Երկու կողմերի ներկայացուցիչները պարտավորվեցին անել ամեն ինչ այսուհետ ուղեւորների սպասարկման ոլորտում խնդիրներ չառաջացնելու համար: