Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ այսօր ՀՀԿ-ն ընտրատարածք առ ընտրատարածք ամփոփել է ընտրությունների արդյունքները: Շարմազանովը նաև հավելեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ավագանու ընտրությունների մի քանի խնդիրներ. «Նիստում քննարկել ենք նաև Երևանի ավագանու ընտրություններում մեր մասնակցության կազմակերպչական խնդիրները, ծրագիրը, որ ավարտական փուլում է»:
Այն հարցին, թե ՀՀԿ-ն որոշել է արդյո՞ք Ազգային ժողովում պաշտոններն ինչպես է բաշխելու, Շարմազանովը պատասխանեց. «Այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ։ Այո՛, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քննարկում են ապագա համագործակցության հարցը, դրանք ավարտվելուն պես կտեղեկացնենք Ձեզ։ Բայց, քանի որ դրանք քննարկումների փուլում են և չեն ավարտվել, ճիշտ չի լինի, որ առանց քննարկումներն ավարտելու՝ մենք քննարկենք ապագա կառավարության հարցը»։
ՀՀԿ խոնակը նաև նշեց, որ վարչապետի հարց, բնականաբար, քննարկվել չի կարող, քանի որ վարչաետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը։
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ կան, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Նման հարց մեր օրակարգում այս պահին չկա»: