կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-27 22:00
Քաղաքական

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն նոր հուշագիր. Շարմազանով

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն նոր հուշագիր. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստից հետո ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ նիստի ընթացքում ամփոփվում են ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը, որը ՀՀԿ-ն գնահատել է բավարար, ավելին՝ դրական:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ՀՀԿ-ական թեկնածուները բակային հանդիպումների մարտավարությամբ կարողանում են ներկայացնել կատարված աշխատանքները, լսել հանրության առաջարկները:

«Այս առանց միջնորդների հանդիպումները, որ տեղի են ունենում երևանցիների հետ, մենք գնահատում ենք դրական և արդյունավետ»,- նշեց Էդուրադ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ կուսակցությունը դրական է գնահատել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը։

«ՀՀ իշխանությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետևողական է լինելու ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացում»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով` Չեխիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ հավաքեց հատկապես Սերժ Սարգսյանի՝ Չեխիա պաշտոնական այց կատարելուց հետո։

ՀՀԿ խոսնակը նշեց  նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության նոր համաձայնագիր. «Բանակցություններն արդեն ավարտական փուլում են, գրեթե ավարտված են: Ես կարող եմ ասել, որ տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը կստորագրեն համագործակցության նոր հուշագիր»: