կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 14:00
Աշխարհ

Հայ դատի հանձնախումբը Օբամայից պահանջել է ավելացնել ԼՂՀ-ին և Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը

Հայ դատի հանձնախումբը Օբամայից պահանջել է ավելացնել ԼՂՀ-ին և Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է երկրի իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրական կապերը՝ ելնելով նախագահ Բարաք Օբամայի` 2017-ի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հրապարակումից. տեղեկացնում է Asbarez-ը:

Օբամայի առաջարկով՝ Հայաստանին, որպես տնտեսական օգնություն, պետք է տրամադրվի 22.412.000 դոլար, որը նախորդ տարվա հատկացումից 22 տոկոսով շատ է, մինչդեռ Ադրբեջանին առաջարկել է տրամադրել 10.936.000 դոլար։

Հայաստանին ու Ադրբեջանին ռազմական օգնությանը ԱՄՆ նախագահն առաջարկվել է հատկացնել հավասարաչափ՝ 600.000 և 1.000.000 մլն դոլար գումար` երկրներից յուրաքանչյուրին, իսկ թմրանյութերի տարածման դեմ պայքարի շրջանակում առաջարկել է հավելյալ 1.7 մլն դոլար հատկացնել Հայաստանին:

Օբամայի ներկայացրած փաստաթղթում, սակայն, Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափի մասին հստակ թիվ չի նշվում:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը պահանջել է, որ ԱՄՆ-ը ԼՂՀ-ին տրամադրի 5 մլն դոլար։

Asbarez-ը հայտնում է, որ նախորդ տարիներին ԱՄՆ-ը ԼՂՀ-ին տրամադրել է միջինը 1.5 մլն դոլար:

Հայ դատի հանձնախումբը նաև պահանջել է ավելացնել ՀՀ-ին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը՝ այն հասցնելով 40 մլն դոլարի, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահայերին: