Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի`Բաքվի համար 100 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթը գլխավորապես միտված է Իրանի դեմ ամերիկա-ադրբեջանական համատեղ նախաձեռնությունների ֆինանսավորմանը` միևնույն ժամանակ` նոր գրոհային հնարավորություններ ապահովելով, ինչպես բաև մնացյալ ռազմական ռեսուրսներն ազատելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի շարունակական ագրեսիայի համար. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Հանձնախմբի կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը նշում է, որ իրենք մտահոգված են՝ Բաքվին օգնության փաթեթն Ադրբեջանի զինանոցում նոր սարքավորումներ, ռազմավարական հնարավորություններ է ավելացնում հարձակման համար` միևնույն ժամանակ պետական ռեսուրսներ ազատելով` Արցախի ու Հայաստանի դեմ գործողությունները վերսկսելու համար:
«Չի կարելի ամերիկացի հարկատուներին խնդրել թեկուզև մեկ ԱՄՆ դոլար հատկացնել Ալիևի բացահայտ ու բիրտ ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու համար, ով դեռևս մեկ շաբաթ առաջ Մյունխենում դարձյալ խոսեց Արցախի վրա հարձակման սպառնալիքների մասին, ինչպես նաև հրապարակավ հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ Երևանն ու Հայաստանը Ադրբեջանի տարածքներն են: Նախագահ Թրամփի վարչակազմը պետք է կա՜մ դադարի ռազմական օգնություն ցուցաբերել Բաքվին, կա՜մ հավասարեցնի Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող օգնությունը»,- հայտարարել է նա:
Նա նաև գրավոր հայտարարություն է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին, որտեղ կոչ է արվում հրաժարվել Ադրբեջանին միջոցներ հատկացնելուց:
Ի պատասխան Պետության և պաշտպանության դեպարտամենտի այն պնդումներին՝ 102 միլիոն դոլար արժողությամբ Ադրբեջանին տրամադրվելիք օգնությունը «չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու ջանքերին», կոնգրեսականներ Պալոնեն, Սփայերն ու Շիֆն ասել են.
«Առանց որևէ կասկածի, Ադրբեջանին աջակցության բարձրացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության 20-ամյա նախադեպը: Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի պատմական փոփոխությունների այսպիսի ժամանակաշրջանում երկրի ավտոկրատ հարևանին պարգևատրելը նման փոթորիկով, բացասական ազդակներ է ուղարկում ժողովրդավարական արժեքների վրա մեր կողմից դրված կարևորության մասին: Ռազմական օգնության հավասարությանը վերադառնալը ԱՄՆ-ի միակ ճանապարհն է, որով վերջինս կկարողանա պահպանել իր հուսալիությունը, որպես տարածաշրջանային տերություն, որ կարող է հաշտեցնել Ադրբեջանին ու Հայաստանին»:
Հիշեցնենք՝ օրերս Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որ վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հարցին: Քննարկումը տևել էր մոտ 45 րոպե, այն վարում էր «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: