Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգների իշխանությունը պատրաստվում է 225 միլիոն դոլար հավելյալ արտաքին օժանդակություն հատկացնել այլ երկրների, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու համար։ Այդ մասին պաշտոնական հայտարարություն կատարելով, Միացյալ նահանգների նախագահը հայտարարել է, որ գումարը նախատեսված է ախտորոշման, կանխարգելման եւ վերահսկման, ինչպես նաեւ ազգային առողջապահական համակարգերը ուժեղացնելու համար:
Այն կարող է նաեւ պատրաստել լաբորատորիաներ, որոնք զբաղվելու են փորձարկումներով ու բժշկական աշխատողների վերապատրաստմամբ։ Այս որոշմամբ Միացյալ Նահանգները համավարակի կանխարգելման դեմ պայքարի արտաքին օժանդակության ծավալը հասցնելու է գրեթե մեկ միլիարդ դոլարի։
Վաշինգտոնը միաժամանակ հայտարարել է, որ նոր օգնությունը չի պարունակում անձնական պաշտպանիչ սարքավորումների տրամադրումը, քանի որ շարունակվում է դրա մեծ պահանջարկը Նահանգներում։
Որոշմանն անմիջապես արձագանքել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը։ Հանձնախումբը քիչ առաջ հայտարարել է, որ սկսում են զորաշարժ ամերիկյան նոր օգնության մեջ Հայաստանին հատկացվելիք մասնաբաժինը մեծացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ օգնության շրջանակներում արդեն հատկացվել էր մեկ միլիոն ամերիկյան դոլարից ավելի գումար։