կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 14:59
Հասարակություն

Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են. նախարար

Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են. նախարար

Սահմանին իրավիճակը վերահսկվում է, լարվածությունը թուլացել է. այսօր լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«2016 թվականի սկզբին մի քանի անգամ կրակոցները եղել են` շատ, բայց այս օրերին այդ լարվածությունը նվազել է: Չգիտես` ինչու, Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են: Տեղի հրամանատարությունը վերահսկողում է, և այնտեղ մենք համապատասխան միջոցառումներ ձեռնարկում ենք: Եթե հանկարծ նրանք շարունակեն, կսկսենք նաև զսպման միջոցառումներ իրականացնել: Մենք համանախագահող երկրներին հորդորել ենք և այսօր ՀԱՊԿ-ին էլ ենք ասում, որ, ըստ հնարավորության, այդ գնահատականները, քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի վրա, ովքեր խախտում են անում»,- ասաց նա:

Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին անդրադառանալով` Օհանյանը նշեց.  «Կարծում եմ, որ ՀՀ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի այդ նախագծերը չանցնեն, այդ նախագծերը կողմնակալ նպատակ ունեն: Եթե այդպես չլիներ, ապա նույն Սարսանգի ջրամբարին առնչվող հարցում նրանք կընդառաջեին ԼՂՀ ղեկավարության նախաձեռնողականությանը, որը տարբեր ժամանակներում արտահայտվել է, նույնիսկ` այն ժամանակ, երբ ես ծառայում էի: Կան համապատասխան պոմպակայաններ և ջրագծեր, որոնք պետք է համատեղ վերանորոգել և օգտագործել: Բայց նրանք հրաժարվել են, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Սարսանգի ջրամբարի հետ, ԼՂՀ ղեկավարությունն իրականացնում է ի հնարավորության սահմաններում` կատարելով բոլոր գոյություն ունեցող միջազգային նորմերը»: