Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Շատ է խոսվում բանակում բարեփոխումների մասին, բայց միայն այս տարվա ընթացքում ունեցանք մեծ թվով զոհեր, արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը կատարել է վերլուծություն՝ ինչո՞ւ են շատացել մահվան դեպքերը, ի՞նչ քայլեր են իրականացվում երևույթի դեմն առնելու համար և ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պատիժ են կրել բանակում առկա իրավիճակի համար»,- ԱԺ-ում, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցի քննարկման ժամանակ, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Կարեն Բրուտյանը չպատասխանեց՝ պարզաբանելով, որ քննարկվող հարցի շրջանակներում ինքը լիազորված չէ այդ հարցերին պատասխանել, խնդրեց գրավոր ներկայացնել։
«Ցավալի է, որ, լինելով փոխնախարար, ոչինչ չունեք ասելու այդ մասին, գոնե հրապարակեք՝ ինչքա՞ն է եղել զոհերի թիվը մինչև հիմա, դուք տեղեկություն չունե՞ք, որևէ քայլ չի՞ իրականացվում ՊՆ-ում։ Ես գրավոր հարց տալու ճանապարհը գիտեմ և հաճախ ուղղում եմ ու պատասխանը բավականին ուշացումով ստանում նախարարությունից»,-արձագանքեց Թագուհի Թովմասյանը։