Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունն ամփոփել է անցած տարվա աշխատանքը. ծառայության պետ Արթուր Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2009թ. համեմատ 2010թ. հանրապետությունում արտակարգ պատահարներն աճել են` 946-ից հասնելով մինչեւ 1.063 դեպք:
Անցած տարվա ընթացքում 24-ով ավելացել են զինամթերքի հայտնաբերման դեպքերը: 308 դեպքով աճ է գրանցվել հրդեհների մասով, որոնք հիմնականում գրանցվել է օգոստոսին. 225 դեպք է գրանցվել 2009թ. 38-ի դիմաց:
Խորհրդակցությանը ներկա էր նաեւ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով խոստովանել է, որ համակարգը տարիներ շարունակ դուրս էր մնացել իշխանությունների ուշադրությունից, բայց չնայած դրան ծառայությունը կատարել է իր գործառույթները: Նա կարեւորել է համակարգի զարգացումը, քանի որ վերջին շրջանում ավելի են հաճախակիացել արտակարգ երեւույթները, տարերային աղետները, ինչի համար անհրաժեշտ են հսկայական ֆինանսական ներդրումներ: