Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վերջին երեք օրերի ընթացքում Մոսկվայում ձերբակալվել է 7 մարդ, այդ թվում` 2 անչափահաս, ովքեր պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգեր են կատարել:
Ռուսական իրավապահ մարմինները հաղորդում են, որ «Դոմոդեդովո»-ում տեղի ունեցած պայթյունից հետո «հեռախոսային ահաբեկչությունները» շատացել են:
Հունվարի 28-ին 2 տղամարդ է ձերբակալվել. նրանք հայտնել էին, թե Կրեմլում իբր պայթուցիկ կա տեղադրված: Տղամարդիկ եղել են ոչ սթափ վիճակում եւ իրենց արարքը կատակ են որակել:
Նույն օրը ձերբակալվել են նաեւ երկու 11 տարեկան երեխաներ: Նրանք վերելակում հաղորդագրություն են կպցրել, թե շենքում իբր պայթուցիկ սարք տեղադրված: Հաղորդագրությունը կարդացել է մի կին եւ զանգահարել է ոստիկանություն: Երեխաների ծնողները պետք է տուգանք վճարեն:
Ձերբակալվածների թվում են նաեւ մարդիկ, ովքեր հոգեբույժի կարիք ունեն. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: