|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամառն առանց սնկային թունավորման չի անցնում Վանաձորում: Այս տարի արդեն թունավորման տասը դեպք է գրանցվել քաղաքում: Դեպքերը հաճախակի են դարձել հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում: Միայն հուլիսի 29-31-ը Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր է տեղափոխվել սնկային թունավորումով 7 մարդ, նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Բարեբախտաբար ծանր դեպքեր այս տարի մարզում չեն գրանցվել:: Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնում վստահեցնում են, որ սնկի վաճառքը քաղաքում խստորեն վերահսկվում է, սակայն անհնար է կանխել առանց կանոնների պահպանման իրականացվող վաճառքը: Վաճառողներն էլ ծանր են տանում այն հարցը, թե ինչու են սունկ վաճառում, օրինակ մայթին, արևի տակ, կամ էլ խանութի շեմին` աղբարկղի մոտ: Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետն ասում է, որ թունավորված բոլոր մարդիկ օգտագործած են եղել իրենց հավաքած սունկը: Շուկայից կամ փողոցից գնած սնկից թունավորման դեպք չի գրանցվել: շուկայի սունկը լաբորատորիայում փորձաքննության է ենթարկվում, նաև վերահսկվում է սննդի անվտանգության տեսչության կողմից:
Աննա Պեչենևսկայա