Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԻՊ պաշտոնի թեկնածուների կողմից ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:
Այս ընթացքում փաստաթղթերը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որի թեկնածությունը քննարկվեց ու առաջադրվեց ՀՀԿ խմբակցության նիստում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի փաստաթղթերը ևս հանձնաժողովում են։ Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ԲՀԿ-ն առաջադրել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Ուշագրավ է, որ փաստաթղթերը հանձնելիս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկել է բոլորին` մեկ բաժակ կոնյակով նշել այդ իրադարձությունը:
ՀԱԿ խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ խմբակցությունը հստակ որոշում չունի, եւ խմբակցության տեսակետը հայտնի կդառնա պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 12-ին կայանալիք արտահերթ նիստում։
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանել էր, որ թեև պաշտոնապես չեն առաջադրել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, սակայն կուսակցությունն առաջարկում է նրա թեկնածությունը: