կարևոր
2464 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-04 10:04
Քաղաքական

Ի՞նչ սցենար է այսօր սպասվում. ՄԻՊ թեկնածուները կգան Ազգային ժողով. «Ժողովուրդ»

Ի՞նչ սցենար է այսօր սպասվում. ՄԻՊ թեկնածուները կգան Ազգային ժողով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում այսօր կքննակվի ՀՀ ՄԻՊ թեկնածուի հարցը: Ինչպես հայտնի է, օմբուդսմենի թեկնածուները երկուսն են՝ Անահիտ Մանասյան եւ Էդգար Ղազարյան:

Հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն թեկնածուներից մեկին եւ նրան առաջադրեն ԱԺ-ին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միասնական որոշում ունի արդեն այս հարցում: Բանն այն է, որ ՔՊ-ականներն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովում 1 ներկայացուցչով ավելի շատ են, ուստի մտադիր են միասնական դեմ քվեարկել Ղազարյանի թեկնածությանը, որպեսզի գլխադասային հանձնաժողովը ԱԺ-ին առաջադրի իրենց թեկնածուին՝ Անահիտ Մանասյանին:

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն արդեն «սցենար» են մշակել, որ պետք է իբրեւ պատճառաբանություն բերեն Ղազարյանի խիստ քաղաքականացվածությունը, մտադիր են հիշեցնել նրա նախկինում արած հայտարարությունները եւ գրառումները, որտեղ քննադատում է գործող իշխանություններին՝ ցույց տալու համար, որ Էդգար Ղազարյանը չի համապատասխանում չափորոշիչներին եւ չի կարող «անաչառ» օմբուդսմեն լինել: Իսկ թե որքանով է իրենց թեկնածուն (որը հանրության համար ոչ հայտնի դեմք է) համապատասխանում Սահամանադրությամբ ՄԻՊ-ի համար սահմանված չափորոշիչներին, ՔՊ-ականներն իրենք էլ թերեւս այս հարցի պատասխանը չունեն: Կառավարությունից պարտադրել են կողմ քվեարկել, ուրեմն կքվեարկեն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում