Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
ՀԳՄ նախագահի հավանական թեկնածուները երեքն են` Մերուժան Տեր-Գուլանյան, Էդվարդ Միլիտոնյան եւ Հովիկ Հովեյան. կարծիք է հայտնում թատերագիր Լեւոն Մութաֆյանը:
Ըստ նրա` նախկինում, ճիշտ է, շրջանառվում էր նաեւ Կարինե Խոդիկյանի անունը, սակայն Խոդիկյանը հայտարարել է, որ ինքը զբաղված է «Գրական թերթով» եւ որեւէ ցանկություն չունի ղեկավարելու գրողների միությունը:
«Առաջարկել են իրենց թեկնածությունն առաջադրել Գուրգեն Խանջյանին, Դավիթ Մուրադյանին, Հակոբ Մովսեսին եւ Լեւոն Խեչոյանին, սակայն նրանք հրաժարվել են: ՀԳՄ նիստը նախատեսվում է գումարել նոյեմբերին, որի ընթացքում կքննարկվեն գրողների ստեղծագործական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, եւ արդեն ՀԳՄ նախագահը կընտրվի»,- ասաց Մութաֆյանը` չբացառելով, որ, բացի նշված անուններից, կարող են լինել նաեւ նոր թեկնածուներ: