|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի ներկայացուցիչը Ազգային անվտանգության գերագույն խորհրդում՝ Սայիդ Ջալիլին, որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը նախագահական ընտրություններից. հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներ:
Իր հայտարարության մեջ Ջալիլին նշել է, որ հրաժարվում է մասնակցությունից մեկ այլ թեկնածուի՝ մրցավազքի ֆավորիտ Իբրահիմ Ռայիսիի օգտին:
Ընտրություններին չմասնակցելու որոշման մասին ավելի վաղ հայտարարել էին պահպանողական պատգամավոր Ալիռեզա Զականին, ինչպես նաև բարեփոխումների թեկնածու Մոհսեն Մեհրալիզադեն: Այսպիսով՝ նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան ուրբաթ՝ հունիսի 18-ին: Ըստ Press TV-ի՝ Ռայիսիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 55,6% -ը, իսկ Մոհսեն Ռեզային՝ 5,5% -ը: Ընտրողների 23%-ը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում:
Իրանի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով: Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի առնվազն 50% գումարած մեկ ձայն: