կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 15:30
Հասարակություն

«Նոբելյան օրեր` Երևանում»

«Նոբելյան օրեր` Երևանում»

Երևանի պետական բժշկական համալսարանի համար մեծագույն պատիվ է եզակի գիտական իրադարձության` «Նոբելյան օրեր Երևանում» շրջանակներում մեկ հարկի տակ հյուրընկալել հինգ նոբելյան մրցանակակիրների, որի նպատակը գիտական նվաճումների նոբելյան ժառանգության մասին փաստերի հայտնաբերումն ու արժանի կերպով տարածումն է:

Այս իրադարձությունը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր միջոցառումներից մեկն է: Առաջինն այն հնարավորություն է տալու փորձառու և երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև տարածաշրջանի ուսանողներին ճանաչել և համագործակցել այն նշանավոր անձանց հետ, ովքեր արժանացել են գիտական նվաճումների համար բարձրագույն պարգևին: Այն նաև տարբեր մասնագիտացում, կրոն և ավանդույթներ ունեցող գիտնականների միջև երկխոսության մեծ հնարավորություն է:

Տեղեկացի՛ր արդյունավետ հետազոտության պլանավորման մասին և սովորի՛ր, թե ինչպես բռնել դեպի հաջողություն տանող ճանապարհը: Ստացի՛ր հնարավորություն լսելու արժեքավոր կարծիքներ քո գիտական հետաքրքրությունների մասին: Միանալով մեզ՝ կունենաս պաշտոնական և անձնական շփումներ մեծագույն գիտնականների հետ, որոնց հայտնագործությունները տիեզերքը դարձրել են ավելի հասկանալի:

Երևանի պետական բժշկական համալսարանի և կազմկոմիտեի անունից ուրախ ենք ողջունել «Նոբելյան օրեր Երևանում»-ի բոլոր դափնեկիրներին և մասնակիցներին: Վստահեցնում ենք, որ այս իրադարձությունը կտա ձեզ նոր գաղափարներ և կնպաստի ձեր հետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը:

Անհամբեր սպասում ենք արդյունավետ հաղորդակցմանն ընկերական մթնոլորտում

ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր և ՍՏԵՂԾԻ՛Ր

Կ. Բ. Ենկոյան

պրոֆեսոր
համակարգող հանձնաժողովի նախագահ

Մ. Զ. Նարիմանյան

պրոֆեսոր
հյուրընկալող համալսարանի ռեկտոր

Ի դեպ, Երևանում դասախոսություններով հանդես կգան կենսաբաններ Աարոն Չեխանովերը, Ադա Յոնաթը, քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):