|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փետրվարի 20-26-ին Հայաստանում տեղի կունենան դասախոսություններ` ժամանակակից Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան, ԵՊՀ-ի եւ Եվրոպական կենսաքիմիկայի ասոցիացիայի ֆեդերացիայի հետ համատեղ կկազմակերպվի դասախոսությունների շարք` գենետիկ անկայունությունը թեմայով:
Դասախոսությունները կարդալու համար Հայաստան են հրավիրվել 13 աշխարհահռչակ գիտնականներ, որոնց թվում նաեւ Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը` Մեծ Բրիտանիայից:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչները այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին, որ աշխարհահռչակ գիտնականները դասախոսությունները կկարդան անվճար:
Դասախոսություններին մասնակցելու են 30 երիտասարդ գիտնական` Հայաստանից, եւ 19-ը` աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանում նման մասշտաբի միջոցառում անցկացվելու է առաջին անգամ եւ այն ավանդական դարձնելու համար դեռեւս պայմանավորվածություններ չկան: