|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նորվեգիայի խորհրդարանի 26-ամյա անդամ, Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Սնորե Վալենը իր բլոգում պատմել է, որ WikiLeaks կայքը ներկայացրել է խաղաղության գծով Նոբելյան մրցանակի. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
«Շատ երկրներ արտահայտվել են WikiLeaks-ի` հասարակական հետաքրքրություն ներկայացնող նյութեր հրապարակելու իրավունքի դեմ: Սակայն միայն ԶԼՄ-ների միջոցով են մարդիկ տեղեկանում կառավարությունների կողմից իշխանության չարաշահման մասին»,- գրել է Վալենը: Նրա կարծիքով, կայքի գործունեությունը «տեղեկատվական ահաբեկչություն» որակելով, դրա հակառակորդները հանդես են գալիս ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ:
2011 թվականի Նոբելյան մրցանակի հավակնորդների առաջադրումն ավարտվել է փետրվարի 1-ին: Ավանդաբար Նոբելյան կոմիտեն այդ ցուցակը չի հրապարակում: