կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 14:04
Քաղաքական

«Հրազդան» ստադիոնը ափսոս է... Աշոտ Աղաբաբյան

«Հրազդան» ստադիոնը ափսոս է... Աշոտ Աղաբաբյան

Այսօր Yerkir.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են «Հրազդան» տոնավաճառի հետ կապված խնդիրները:

Հիշեցնենք, որ հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ տուգանել 60 միլիոն դրամի չափով: Սա առաջացրել է Աշոտ Աղաբաբյանի դժգոհությունը, և նա դիմել է դատարան:

Պատգամավորը նշեց, որ ձգձգվող դատական քաշքշուկները շարունակվում են: Ինչ վերաբերում է «Հրազդան» մարզադաշտի վաճառքին, Աղաբաբյանը նշեց, որ թեև կան գնելու հայտ ներկայացրած թեկնածուներ, բայց դեռ վերջնական որոշում չկա՝ վաճառքի հետ կապված:

«Տարին դեռ նոր է սկսվել, ֆուտբոլային սեզոնը բացվի, տեսնենք՝ ինչ կլինի: Բոլոր դեպքերում լավ կլիներ, որ հնարավորինս շուտ ներդրող գտնվեր, որ համատեղ մի բան անեինք, որովհետև «Հրազդան» ստադիոնը վերանորոգման կարիք ունի, ափսոս է, փչանում է: Ամեն դեպքում, եթե պետք է որևիցե մեկը գնի, անպայման պետք է ֆուտբոլային թիմ ունենա, որ Հայաստանի առաջնություն խաղա, որովհետև «Հրազդան» ստադիոնը առանց ֆուտբոլային թիմի դժվար է պատկերացնել: Ինչքա՞ն պետք է վարձակալության տաս, դա մեծ գումար չի կազմում, որ կարողանաս հիմնական ծախսերը հոգալ»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը: