Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանին ծեծելու և դրան հաջորդած` ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության մասին, որում ասվում է, որ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա, ասաց, որ շատ ցավալի ու դատապարտելի դեպք է տեղի ունեցել, բայց միջադեպի հանգամանքները կպարզեն իրավապահները:
«Սակայն եթե դեռ պարզ չէ, թե ով է ծեծի ենթարկել, ինչի՞ են նման անլուրջ բաներ հայտարարում, այն էլ` քաղխորհրդի մակարդակով: Ուրեմն իրենք գիտեն, թե ովքեր են իրականում այդ միջադեպին խառնված: Ինձ թվում է` այդ տղան էլ գիտի, թե ովքեր են իրեն ծեծել: Իմ կարծիքով` դա անձնական հարցի հետ է կապված և կապ չունի այդ տղայի կուսակցական պատկանելության կամ նրա ելույթների հետ»,- կարծիք հայտնեց պատգամավորը:
Ըստ Աղաբաբյանի` իշխանություններին բացարձակապես ձեռնտու չեն նման դեպքերը, քանի որ նման միջադեպերի դեպքում կասկածն ու բողոքը մշտապես ուղղվում են հենց իշխանությունների դեմ:
Անդրադառնալով ԲՀԿ քաղխորհրդի հայտարարության այն հատվածին, թե ԲՀԿ-ի կողմից դիտարկվում է ԱԺ աշխատանքները բոյկոտելու տարբերակ, Աշոտ Աղաբաբյանը նշեց. «Նախ` ԱԺ-ն մենակ ԲՀԿ-ականներ չեն, և հետո` եթե իրենք լուրջ քաղաքական ուժ են, ուրեմն պետք է սպասեն իրավապահների հայտարարություններին»:
Դիտարկմանը, որ, ըստ ԲՀԿ-ի տարածած հայտարարության, իրենք` տասնյակհազարավոր քաղաքացիներ, ցանկություն են հայտնել շարժվել դեպի Երեւան, պատգամավորն արձագանքեց «Նախ` իրենք տասնյակհազարներ չկան, թող իրենց մասին այդքան մեծ կարծիք չունենան»: