|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ես բիզնեսով չեմ զբաղվում, ես սեփականատեր եմ: Ինչ է` մինչև հիմա չգիտեի՞ք: Իսկ պատգամավորները պարտավոր էին ներկա լինել այդ հանդիպմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ էր մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյան-գործարարներ հանդիպմանը, եթե ինքը պատգամավոր է:
Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մոտ հարյուր գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին բազմաթիվ ԱԺ պատգամավորներ, նախարարներ:
«Ի՞նչ կապ ունի` գործարարների հետ հանդիպում էր, ուրեմն պատգամավորը չպե՞տք է մասնակցեր, չգնա՞մ, մասնակցեմ, տեսնեմ` ինչ է տեղի ունենում, ինչ է քննարկվում: Դա նույնն է, թե ասես` գործարարի հետ հարսանիք էլ չգնաս»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը: