Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մարդը միշտ ձգտում է առաջ գնալ, բայց պետք է առաջ գնալ ոչ թե գողության, այլ ազնիվ արդար ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ խոսելով մարդկանց մեջ արմատացած` գողանալու բացասական երևույթի մասին:
Հարցին՝ հնարավոր է, որ Հայաստանում էլ օրերից մի օր բացահայտվեն անազնիվ ճանապարհով հարստացած պաշտոնյաների ունեցվածքի մասին տեղեկություններ, այնպես, ինչպես եղավ Ուկրաինայի նախագահի և ուկրաինական իշխանության ներկայացուցիչների հետ, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց, որ կոնկրետ ՀՀ նախագահի դեպքում նման բան անհնար է պատկերացնել: «Ես նախագահին շատ լավ եմ ճանաչում, ինքը զինվորի հագուստից, մորուքից բռնած պատերազմի բովով անցած մարդ ա, ինքը իրան նման ճոխություններ թույլ չի տա: Բայց երբ դուք իրեն Յանուկովիչի հետ եք համեմատում, դա անհամեմատելի է»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` մարդը եթե ունևոր է, ուրեմն «էդքան խելք չունի՞, որ իր տան պատերը ոսկուց չանի»: Մեր այն հարցին՝ ուրեմն ստացվում է, որ լեգիտիմ ընտրված Յանուկովիչը խելք ուներ, պատգամավորը չհամաձայնեց. «Որտեղի՞ց խելք ուներ, անխելքներն են նրան ընտրել նախագահ»: