Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դադարեցնի հացադուլը, որովհետեւ նրան «շատ լավ առաջարկություն է եղել»: Այս մասին պատգամավորը հայտնեց ԱԺ-ում Yerkir.am-ի հարցին ի պատասխան եւ պարզաբանեց, թե ինչ ասել է «շատ լավ առաջարկություն»: Դա, ըստ նրա, «խոր ընդդիմություն լինելն է, որը կզտի ընդդիմության անորակ վիճակը, ընդդիմությանն ավելի որակ կհաղորդի եւ հակակշիռ կլինի այսօրվա կառավարությանն ու իշխանությանը, որից Հայաստանը միայն կշահի»:
«Արմատական ընդդիմություն լինելը նշանակում է, որ մաքրում է դաշտը, որովհետեւ ընդդիմության մեջ մարդիկ կան, որ չգիտես` ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ: Իմ կարծիքով` Րաֆֆին պետք է ընդդիմություն մնա եւ կռիվ տա: Բանավեճից է ճշմարտությունը ծնվում»,-հայտարարեց պատգամավորը: Նա հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանություն լինելու առաջարկություն անելը բարոյական հարթության հարց է եւ կարծում է, որ նման առաջարկություն չի կարելի անել:
Աշոտ Աղաբաբյանը երկրում ստեղծված իրավիճակը համեմատում է ընտանեկան իրադրության, երբ տանը կան ամուսիններ ու երեք երեխա, եւ երեխաները միշտ ինչ-որ հարցի շուրջ վիճում են, իսկ լուծումը լինումը է այն, որ ոչ մի երեխա վիրավորած կամ բավարարած չլինի:
ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե` որպես ՀՀԿ-ական պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ մտածե՞լ է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Ի պատասխան, պատգամավորը հայտարարեց, որ անպայման հարկ է համարում այցելել, սակայն կա մի բայց: «Այն թեմաներն ինչ-որ իմ մեջ կան, այդ թեմաներն իրեն տրված են, պատասխաններն էլ տվել են, գնամ ի՞նչ հարցնեմ: Հարգանքից դրդված, իհարկե, կարող եմ գնալ եւ հարցնել իր որպիսիությունը»,- հայտարարեց Աղաբաբյանը եւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ այց, այնուամենայնիվ, նախատեսում է: